Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանում քաղցկեղով հիվանդ կուրծքը պահպանելու նորագույն վիրահատություն է կատարվել

Հայաստանում քաղցկեղով հիվանդ կուրծքը պահպանելու նորագույն վիրահատություն է կատարվել
11.06.2014 | 15:18

Եթե նախկինում կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ կուրծքն ամբողջովին հեռացնում էին, ապա հիմա հնարավոր է պահպանել կրծքագեղձի մաշկն ու պտուկը և պրոթեզ տեղադրելով կնոջը լիարժեք կյանքի հնարավորություն տալ: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած պլաստիկ վիրաբույժ Արթուր Սալիբյանը: Վիրահատության այս մեթոդը ավելի նախընտրելի է, քանի որ այսպիսով միանգամից երկու խնդիր է լուծվում` հեռացվում է գեղձային հիվանդ հյուսվածքը և գեղագիտական կողմն է ապահովվում, որը դրական ազդեցություն է ունենում կնոջ հոգեբանության վրա: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրահատական բաժնի վարիչ Արմեն Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե Արթուր Սալիբյանն արդեն նման հինգ վիրահատություն է կատարել կենտրոնում: Կատարված հինգ վիրահատությունները բարեգործական հիմունքներով են արվել, հիվանդները ոչինչ չեն վճարել, և բոլոր ծախսերը Արթուր Սալիբյանն է հոգացել: Ասվել է նաև, թե վիրահատությունները մատչելի են, թեև կոնկրետ գումար չի նշվել: Նշված մեթոդը թեև նախընտրելի է, սակայն ունի նաև բացառություններ: Բժիշկ Սալիբյանի խոսքով` կրծքագեղձի քաղցկեղի ոչ բոլոր դեպքերում է հնարավոր նման վիրահատություն կատարել: Նշենք, որ կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ իմպլանտների տեղադրման միջոցով կրծքի նման վերականգնման վիրահատություն առաջին անգամ կատարվել է ԱՄՆ-ում:

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ